Աշխարհ

16.09.2016 11:45


Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանատներում ահաբեկչություն ծրագրողներին

Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանատներում ահաբեկչություն ծրագրողներին

Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետության» 4 ենթադրյալ գրոհայինի։ Այս մասին հայտնում է «Haberturk»–ը։

Նրանց կասկածում են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներում մինչև սեպտեմբերի 17–ը ահաբեկչություններ ծրագրելու մեջ։

3 ենթադրյալ ահաբեկիչ ձերբակալվել է Անկարայում, մեկը՝ Ստամբուլում։

Ներկայումս պարզվում է նրանց կապն ԻՊ–ի հետ։

Ավելի վաղ РИА «Новости»–ն հաղորդել էր, որ սեպտեմբերի 16–ին Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կփակվի։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ հաղորդվել էր, որ Թուրքիայում, կրկին անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես դադարեցվել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ու դպրոցների աշխատանքը ահաբեկչությունների մասին տեղեկատվություն ստանալուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը