Աշխարհ

16.09.2016 12:25


Ուզբեկստանի վարչապետ Միրզիյայևը նախագահի պաշտոնում է առաջադրվել

Ուզբեկստանի վարչապետ Միրզիյայևը նախագահի պաշտոնում է առաջադրվել

Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ Շավքաթ Միրզիյայևը երկրի նախագահի պաշտոնում է առաջադրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուզբեկստանի ԿԸՀ–ն։

«Ուզբեկստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նիստում առաջադրվել է Շավքաթ Միրոմոնովիչ Միրզիյայևի թեկնածությունը», –ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Միզիյայևը հայտարարել էր սեպտեմբերի 2–ին մահացած երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիրմովի ուղղությունը շարունակելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը