Աշխարհ

16.09.2016 14:40


Օլանդը Ֆրանսիա է հրավիրել Պուտինին

Օլանդը Ֆրանսիա է հրավիրել Պուտինին

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիա կայցելի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Այդ տեղեկատվությունն արդեն հաստատել է Պուտինի խոեսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ նշելով, որ Պուտինին հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Մատվիենկոյի խոսքով՝ չնայած առկա դժվարություններին՝ Պուտինն ու Օլանդը մշտական երկխոսության մեջ են՝ և՛ «նորմանդյան քառյակի» ձևաչափով, և՛ երկկողմանի պլանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը