Աշխարհ

16.09.2016 16:10


53 բրիտանացի դոպինգ է ընդունել 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ

53 բրիտանացի դոպինգ է ընդունել 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ

Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալությունը հայտնել է 2016թ. Օլիմպիական խաղերին մասնակցած 53 բրիտանացու մասին, ովքեր ունեցել են Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից արգելված դեղորայքն ընդունելու թերապևտիկ թույլտվություն։ Այս մասին հաղորդում է «BBC Sport»–ը։

Սեպտեմբերի 15–ին «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է փասատթղթեր, համաձայն որոնց՝ WADA–ն թույլ է տվել ընդունել արգելված դեղորայքը 8 երկրից 25 ատլետի, որոնց թվում է նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի 14 մեդալակիր։ Այդ ատլետների շարքում են 5 բրիտանացի՝ հեծանվորդներ Քրիս Ֆրումը և Բրեդլի Ուիգինսը, գոլֆիստուհի Չառլի Հալը, ռեգբիստուհի Հիզեր Ֆիշերը և թիավար Սեմ Թաունսենդը։ Հնարավոր է, որ 48 բրիտանացու անուն հրապարակվի ավելի ուշ։

Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալության ղեկավար Նիկոլ Սափսթիդը հայտարարել է, որ իր ընկերությունն աշխատանք է վարում այն հարցով, որպեսզի մնացած բրիտանացիների անունները, ովքեր օգտագործել են դեղորայքը, չհրապարակվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը