Աշխարհ

17.09.2016 11:25


ԱՄՆ ՌՕՈւ–ն 10 F-35 կործանիչ է հետ կանչել

ԱՄՆ ՌՕՈւ–ն 10 F-35 կործանիչ է հետ կանչել

ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերը որոշում են ընդունել հետ կանչել 10 F-35 կործանիչ այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ մեկուսացումը վառելիքային կաթսաներում շերտավորվել է և սկսել է մասնատվել։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։

Այդ թերության պատճառով, ընդհանուր առմամբ, տուժել է 57 կործանիչ։

Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվել էր 10 F-35 կործանիչի ռազմական պատրաստության մասին, ևս 4–ն օգտագործվում է ուսումնական թռիչքների համար, և մեկը՝ փորձարկման։ Մյուսները դեռևս դուրս չեն եկել կոնվեյերից, և դրանց անսարքությունները կվերացնեն արտադրման գործընթացի ժամանակ։

Ինչպես նշում է CNN–ը, F-35–ը պատմության մեջ ճանաչվել է ամենաթանկարժեք ռազմական օդանավը։ Մեկ ինքնաթիռի արժեքը հասնում է 13 միլիոն ԱՄՆ դոլարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը