Աշխարհ

17.09.2016 11:55


Պուտինը պարգևատրել է Ղրղզստանի նախագահին

Պուտինը պարգևատրել է Ղրղզստանի նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին 60–ամյակի կապակցությամբ՝ «ՌԴ և Ղրղզստանի բազմապլան համագործակցության մեջ մեծ ներդրում ունենալու համար»։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ Պուտինը շքանշանը հանձնել է Բիշքեկում Ատամբաևի հետ հանդիպմանը։

Ռուսաստանի նախագահը շեշտել է Ալեքսանդր Նևսկու՝ ՌԴ պատմության մեջ ունեցած կարևոր դերը, որը «շատ իմաստուն հարաբերություններ է հաստատել Արևելքի ու Արևմուտքի հետ, և դա արել է այնպես, որ բխի Ռուսաստանի շահերից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը