Աշխարհ

20.09.2016 17:00


Նիկոլաս Քեյջ. «Այն, ինչ արեց Սնոուդենը, փոխեց ամբողջ աշխարհը»

Նիկոլաս Քեյջ. «Այն, ինչ արեց Սնոուդենը, փոխեց ամբողջ աշխարհը»

Հոլիվուդյան դերասան, «Օսկարի» դափնեկիր Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործունեությունը փոխել է աշխարհը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Քեյջը Մոսկվա է ժամանել՝ ներկայացնելու «Հածանավ» ֆիլմը։

Մամլո ասուլիսի ժամանակ դերասանին հարցրել են՝ ինչպես է նա համաձայնել դեր ստանձնել Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմում, որն արդարացնում է նախկին գործակալին, որին որոշ ամերիկացիներ դավաճան են անվանում։

Քեյջը նշել է, որ աշխատել է չեզոք մոտենալ դրան։

«Դերասանի խնդիրն է հայելի լինել և արտացոլել այն, ինչ կատարվում է հասարակության մեջ չեզոք դիրքից։ Դա հենց այն է, ինչ ես արել եմ»,–ասել է Քեյջը՝ ընդգծելով՝ այն, ինչ արեց Սնոուդենը, փոխեց ամբողջ աշխարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը