Աշխարհ

22.09.2016 09:50


Եգիպտոսի ափերին 43 ապօրինի ներգաղթյալ է զոհվել (տեսանյութ)

Եգիպտոսի ափերին 43 ապօրինի ներգաղթյալ է զոհվել (տեսանյութ)

Եգիպտոսի ափերին նավակի շրջվելու հետևանքով 43 ապօրինի ներգաղթյալ է զոհվել։ Աֆրիկյան մի քանի երկրների գաղթականներ փորձում էին Իտալիա հասնել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ 155 փախստական փրկվել է։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։

Եգիպտոսի վարչապեը հայտարարել է, որ մարդկանց որոնելու համար կիրառվում են բոլոր հնարավոր ռեսուրսները, իսկ կատարվածի մեղավորներին խոստացել է պատասխանատվության ենթարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը