Քաղաքական

23.09.2016 08:13


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մոտ ապագայում տարածաշրջան այցելել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մոտ ապագայում տարածաշրջան այցելել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հանդիպումների ընթացքում մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Մասնավորապես, քննարկվել են մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար, որոնք կարող են հանգեցնել լուծման հասնելուն:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել այն առաջարկությունների առիթով, որոնք կարող են կողմերը քննարկել:

Մեր կառավարությունները պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը:

Մենք ծրագրում ենք մոտ ապագայում տարածաշրջան այցելել»:

Այս խորագրի վերջին նյութերը