Աշխարհ

23.09.2016 12:10


Մոսկվայի Կարմիր հրապարակում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել «iPhone 7»–ի համար

Մոսկվայի Կարմիր հրապարակում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել «iPhone 7»–ի համար

Մոսկվայի Կարմիր հրամապարակում գտնվող ГУМ առևտրի կենտրոնի մոտակայքում ավելի քան 300 մարդուց բաղկացած հերթ է գոյացել, ովքեր սպասել են «iPhone 7» և «iPhone 7 Plus» սմարթֆոնների վաճառքի մեկնարկին։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

Նշվում է, որ «Apple»–ի որոշ երկրպագուներ կանգնած են առևտրի կենտրոնի դռների մոտ սեպտեմբերի 22–ից՝ ժամը 20։00–ից։ Գնորդները ցուցակ էին կազմել, որը դադարեցրել են լրացնել, երբ ցանկացողների քանակը գերազանցել է 230–ը։ Այնուհետև սկսվել է իսկական հերթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը