Աշխարհ

23.09.2016 11:55


Բրիտանիայի ՌՕՈՒ–ն հայտնել է ռուսական ռմբակոծիչներ որսալու մասին

Բրիտանիայի ՌՕՈՒ–ն հայտնել է ռուսական ռմբակոծիչներ որսալու մասին

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ երկրի ՌՕՈւ կործանիչները ռուսական 2 Ту-160 ռմբակոծիչ են որսացել։ Այս մասին բրիտանական գերատեսչությունը հաղորդել է թվիթթերյան իր էջում։

«Մենք կարող ենք հաստատել, որ Լոսսիմուտ ավիաբազայից թռած «Typhoon» ինքնաթիռները 2 ռուսական «Blackjack» ռմբակոծիչ են որսացել և ուղեկցել են նրանց, քանի դեռ գտնվում էին Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունների գոտում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը