Աշխարհ

23.09.2016 13:35


Մոսկվայում 5 անձ փոխադրող վերելակն ընկել է. բոլորը զոհվել են

Մոսկվայում 5 անձ փոխադրող վերելակն ընկել է. բոլորը զոհվել են

Մոսկվայի հյուսիս–արևմուտքում գտնվող վարչական շենքերից մեկում վերելակ է ընկել, որում 5 մարդ կար։

Դեպքը տեղի է ունեցել ցեմենտի գործարանի տարածքում՝ Շենոգինի փողոցում։

Վերելակում գտնվող բոլոր անձինք մահացել են։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ մայրքաղաքի արտակարգ ծառայություններին հղումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը