Քաղաքական

24.09.2016 11:35


Սերժ Թանկյանի նախաձեռնությանը միացել է նաև Ապրես Զոհրաբյանը

Սերժ Թանկյանի նախաձեռնությանը միացել է նաև Ապրես Զոհրաբյանը

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով Ատոմ Էգոյանի եւ Արսիննե Խանջյանի հետ խնդրագիր է տարածել change.org կայքում: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ընկերներ (Հայաստանում և աշխարհում), այսօր Հայաստանի անկախության 25-ամյակն է: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ նշելու այս փոքր, բայց հիասքանչ ժողովրդի որոշ հաջողությունները՝ միևնույն ժամանակ պայքարելով մտահոգող խնդիրների դեմ: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ հասարակության ստվար հատվածը դժգոհ է: Այդ պատճառով ես և իմ ընկերները հանուն Հայաստանի ժողովրդի և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների աջակցության հայտարարություն ենք պատրաստել»,-գրել է Թանկյանը և կոչ արել համաձայնության դեպքում ստորագրել խնդրագիրը change.org կայքում:

Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի նախաձեռնությանն արդեն միացել են հայտնի սփյուռքահայերից շատերը, նաեւ հայաստանյան գործիչներ:

Այսօր այս համայկական նախաձեռնությանը միացել է նաեւ հասարակական հայտնի գործիչ, ազատամարտիկ, բնապահպան Ապրես Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը