Աշխարհ

24.09.2016 12:40


Իրաքում հերթական ահաբեկչությունը 12 մարդու կյանք է խլել

Իրաքում հերթական ահաբեկչությունը 12 մարդու կյանք է խլել

Իրաքում՝ Տիգրիթ քաղաքից հյուսիս, ահաբեկիչները գրոհել են հսկիչ–անցագրային կետը։ Կատարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ գրոհն ուղեկցվել է քաղաքի մուտքի մոտ մեքենայի պայթյունով։

Գրոհայիններից մեկը սպանվել է անցագրային կետի մոտ այն բանից հետո, երբ ոստիկանության 4 աշխատակցի է գնդակահարել։ Մյուս 2 ահաբեկիչները պիկապ են պայթեցրել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել, 23–ը՝ վիրավորվել։

Հարձակման պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը