Աշխարհ

26.09.2016 14:20


Լավրով. «ԱՄՆ զինվորականներն այնքան էլ չեն ենթարկվում Օբամային»

Լավրով. «ԱՄՆ զինվորականներն այնքան էլ չեն ենթարկվում Օբամային»

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները, հավանաբար, այնքան էլ չեն ենթարկվում իրենց գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատար Բարաք Օբաման աջակցում էր, ինչպես ինձ հավաստիացնում էին, Ռուսաստանի հետ փոխգործակցությանը, նա ինքն է այդ մասին հաստատել նախագահ Պուտինի հետ հանդիպմանը։ Հավանաբար, զինվորականներն այնքան էլ չեն ենթարկվում իրենց գերագույն գլխավոր հրամանատարին»,–նշել է նախարարը։

Լավրովը հիշեցրել է նաև, որ իր ամերիկացի «լավ» գործընկեր Ջոն Քերրին զարմանալիորեն ՌԴ–ին է մեղադրել Հալեպում մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյան հրետակոծության մեջ։ Նախարարի խոսքով՝ դա Քերրիին նման չէ։

Լավրովն ընդգծել է՝ հավանաբար, նրան «մի լավ բաժին է հասել», քանի որ Քերրին ԱՄՆ զինվորական համակարգի կողմից մշտապես քննադատության է արժանացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը