Քաղաքական

29.09.2016 22:53


Գյումրիում տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքը (տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրիում տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքը (տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբերի 29–ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքը։

Ելույթ են ունեցել կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Գյումրիի ավագանու ցուցակի 1–ին համար Հովհաննես Ասոյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և կուսակցության փոխնախագահներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀՀ մարդու իրավունքների 3-րդ պաշտպան և կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը, լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար և կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը։

Հանդիպմանը նաև ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներ Արեգնազ Մանուկյանն ու Վահե Հախվերդյանը, կուսակցության անդամ Աղվան Պողոսյանը և Գյումրիի ավագանու ցուցակի անդամները:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքին հաջորդել է ինքնաբուխ երթը Գյումրիի կենտրոնական հատվածով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը