Աշխարհ

30.09.2016 10:40


Հոկեյ. Կանադան կրկին հաղթել է Աշխարհի գավաթը (տեսանյութ)

Հոկեյ. Կանադան կրկին հաղթել է Աշխարհի գավաթը (տեսանյութ)

Կանադայի հոկեյի հավաքականը Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի 2–րդ խաղի ընթացքում հաղթանակ է գրանցել Եվրոպայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։ Տորոնտոյում անցկացվող խաղն ավարտվել է 2:1 (0:1, 0:0, 2:0) հաշվով՝ հօգուտ հոկեյի հիմնադիրների։

«Ոսկե գոլի» հեղինակ է դարձել Տորոնտույում Աշխարհի գավաթի գլխավոր հերոս Բրեդ Մարշանդը, ով մրցաշարի ժամանակ նոր 50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Հոկեյի ազգային լիգայի «Բոստոն Բրյուինզ» ակումբի հետ։

Հաղթող հավաքականի կազմում իր գոլային նետումներով աչքի է ընկել նաև Պատրիս Բերժերոն (58), իսկ Եվրոպայի հավաքականից տափօղակը նետել է Զդենո Հարան (7)։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը