Աշխարհ

30.09.2016 14:15


Հալեպի հայկական թաղամասերն այս պահին ինտենսիվ հրթիռակոծվում են. կան զոհեր ու վիրավորներ

Հալեպի հայկական թաղամասերն այս պահին ինտենսիվ հրթիռակոծվում են. կան զոհեր ու վիրավորներ

Այսօր վաղ առավոտից ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից վերսկսվել է հրթիռակոծությունը Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը, քիչ առաջ հրթիռներից մեկն ընկել է Վիլլաներ հայաշատ թաղամասի Սուրբ Ասվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող տներից մեկի վրա, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Տիկին Պողիկյանի փոխանցմամբ՝ շտապ տեղափոխել են նշված թաղամասերի հայկական դպրոցների սաներին:
Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը