Աշխարհ

30.09.2016 15:50


Համացանցի նոր հիթը. գնչուական հարսանիքին ոսկուց և եվրոյից անձրև է տեղացել (տեսանյութ)

Համացանցի նոր հիթը. գնչուական հարսանիքին ոսկուց և եվրոյից անձրև է տեղացել (տեսանյութ)

Համացանցի նոր հիթ է դարձել վերջերս «YouTube»–ում հրապարակված մի տեսանյութ շքեղ գնչուական հարսանիքից։ Կադրերում երևում է, թե ինչպես է փեսացուի և հարսնացուի վրա «ոսկիների և թղթադրամների անձրև տեղում»։

Երջանիկ նորապսակները՝ 19–ամյա Եվկան և 20–ամյա Լուկասը, ներկայացրել են հանդիսատեսին գնչուական ճոխությունը, ինչպես նաև բազմաթիվ մրցույթներ, հյուրասիրություններ և ազգային ծիսակատարույթուններ։

Ընդ որում, հարսի և փեսայի հագուստները զարդարված են ոսկով, իսկ պարերից մեկի ընթացքում բարեկամները բարձրացնում են հարսնացուի շորի փեշը և ծածկում այն զարդերով և 500 եվրոյի թղթադրամներով։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»–ն։

10 օրվա մեջ այս տեսանյութը մոտավորապես 350 հազար դիտում է հավաքել և 200–ից ավելի մեկնաբանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը