Լրահոս

30.09.2016 15:38


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ. «Շատ ենք կարևորում կնոջ դերը համայնքի ղեկավարման հարցում»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ. «Շատ ենք կարևորում կնոջ դերը համայնքի ղեկավարման հարցում»

Նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը, որի ղեկավարն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, մասնակցության հայտ է ներկայացրել և Գյումրիում, և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության ցուցակներում երկու քաղաքներում էլ կանանց ներկայացվածությունը 33% է։ Ուշագրավ է, որ կուսակցությունը հիմնականում երիտասարդ աղջիկների է նման պատասխանատու գործընթացում ներգրավել: Այս մասին գրում է womennet.am–ը։

Սեդա Ղազարյան.

«Համախմբում» երկու սերունդ է համախմբել»

Ցուցակի առաջին կին թեկնածուն ներկայացված է 4-րդ հորիզոնականում: 24-ամյա Սեդա Ղազարյանը «Համախմբում» կուսակցության անդամ է, կրթություն ստացել է ԵԿՏՀ Գյումրու մասնաճյուղում, մասնագիտությամբ միջազգայնագետ է: Ներկայումս կրթությունը շարունակում է որպես մագիստրոս, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, «ֆինանսներ» բաժնում: Մշտապես հետևել է քաղաքականությանը Հայաստանում և մասնավորապես Գյումրիում, ինչպես ինքն է նշում` միշտ մտահոգ է եղել Գյումրու բազմաշերտ խնդիրներով, մասնավորապես երիտասարդներին հուզող հարցերով, նրանց դիրքորոշմամբ ընտրական հարցերում և քաղաքականությունում:

«Մեր կուսակցությունը շեշտը դնում է երիտասարդների ներգրավվածության վրա, քանի որ հենց մենքենք մեր երկրի ապագա կերտողները: Եվ ես ցանկացա լինել կուսակցության կողմից առաջադրվողթեկնածու, որպեսզի կարողանամ փոխել մեր երիտասարդների իրականությունը»,- նշում է Սեդան:

Նրա սպասելիքները մեծ են, քանի որ ունեն բավականին գիտակ և սրտացավ կուսակիցներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Գյումրու և հատկապես քաղաքի երիտասարդությանը հուզող հարցերի կարգավորման համար.

«Համախմբում»-ը երկու սերունդ է համախմբել, ներկայացնելով հասարակությանը փորձի ևերիտասարդության համադրությունն է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սեդայի խոսքով` խտրական ոչ մի վերաբերմունք դեռևս չի նկատել, հակառակը լսում է միայն դրական կարծիքներ կին թեկնածուների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ավագանուն, ապա իր խոսքով համայնքի ղեկավարման հարցում ավագանին շատ մեծ դեր ունի, չնայած այսօր այդ դերը անհամեմատ նվազել է, ինչը ցավալի է: Այդ իսկ պատճառով իր կուսակցության նպատակներից մեկը հենց ավագանու դերի բարձրացումն է, իրենք խիստ կարևորում են ավագանու անդամների անաչառությունը և անկախությունը:

«Ավագանու յուրաքանչյուր անդամ պարտավոր է իմանալ իր քաղաքի խնդիրները, և դրանց լուծմանհամար ուղիներ որոնել քաղաքապետի հետ միասին: Այսօր Գյումրիում առաջնայինխնդիր են համարվում սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը, իսկ սոցիալական հարցերի լուծմանհամար թերևս ինձ համար կարևորվում է կնոջ դերը: Կարող ենք նաև համեմատականտանել ընտանիքների հետ, չէ որ ընտանիքում էլ չի կարող լինել կենցաղավարություն և կայուն դրականհարաբերություններ առանց կնոջ: Նույնը կարող ենք ասել քաղաքի մասին, չէոր այն մեր մեծընտանիքն է: Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում կնոջ դերը համայնքի ղեկավարման հարցում»,- ընդգծեց նա:

Ի դեպ, Սեդան համոզված է, որ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության մասով կարծրատիպերն այլևս իրականություն չեն: Ինքը, մասնավորապես, քարոզարշավներին մասնակցելով համոզվել է, որ փոխվել է և փոխվում է հասարակության վերաբերմունքը կին թեկնածուների նկատմամբ. «Կարծում եմ` կանանց արդեն վստահում են քաղաքական հարցերում»,- հավելեց նա:

Սիրանուշ Սերոբյան.

«Բնությունն ինքն է օժտել մեզ բյուջեն ճիշտ կառավարելու և բաշխելու կարողությամբ»

Ցուցակի երկրորդ կին թեկնածուն` 1995 թվականին ծնված Սիրանուշ Սերոբյանը (6-րդ հորիզոնական) նույնպես «Համախմբում» կուսակցության անդամ է, սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսում,մասնագիտական գործունեություն ծավալում է թե’ Երևանում և թե’ Գյումրիում: Նաև պրոֆեսիոնալ կամավորի հարուստ փորձ ունի: Բացի այդ, Սիրանուշը հանդիսանում է «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ, Վորլդ Վիժն ՄԲԿ-ի Գյումրիի ՏԶԾ-ի կամավոր, ԵԱՀԿ ծրագրերի շահառու և մասնակից, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ծրագրերի շահառու, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կամավոր և «Իրազեկ աշխատող» երիտասարդական ծրագրի ղեկավար:

WomenNet-ի հետ զրույցում Սիրանուշն ասաց, որ իր քաղաքի կառավարմանը արդյունավետ մասնակցության համար համաձայնվել է ներկայացված լինել կուսակցության ցուցակում, քանի որ գտնում է, որ «Համախմբումը» այլընտրանք չունի և ի զորու է դրական փոփոխություններ իրականացնել Գյումրիում:

«Մենք գիտենք հաջողության հասնելու ճանապարհը այն է՝ իշխանափոխություն ընտրությունների միջոցով:Մենք փոխելու ենք մեր ժողովրդի մոտ արմատացած կարծրատիպերը, ակտիվացնելու ենք քաղաքացիական հասարակությանը և ձգտելու ենք արմատական փոփոխության»,-ասաց նա:

Քաղաքական գործընթացներում առաջին քայլերը անող Սիրանուշը նշեց, թե չի նկատել, որ կանանց մուտքը քաղաքականություն բարդեցվում է տղամարդկանց կողմից: Իր դեպքում, ասաց նա, խոչընդոտներ չի նկատել: Սակայն, անկախ սեփական փորձից, քաղաքական դաշտում սեռով պայմանավորված խտրականությունը ընդունելի չի համարում, քանի որ յուրաքանչյուր աշխատանքի գործընթացի հաջողության կախված է ճիշտ պլանավորումից , իրականացումից և վերահսկումից, այլ ոչ թե իրականացնողի սեռից:

«Այս խտրականությունը արհեստականորեն է մտել մեր առօրյա և մենք հստակ չենք կարող ասել` ով է լավ կառավարում իրականացնում կինը թե տղանարդը: Յուրաքանչյուր անհատ, պայմանավորված իր անհատակությունից, իր մեխանիզմներով է իրականացնում այն, այլ հարց է, թե ով է արդյունավետ և նպատակային, ինչպես նաև հասցեական քաղաքականություն իրականացնում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է համայնքում ավագանու դերակատարությանը և հարցին, թե ինչո՞վ է կարևոր կնոջ ներկայությունը դրանում, Սիրանուշն ասաց, որ ավագանին ներկայացուցչական մարմին է, հիմնականում իրականացնում է համայնքի բյուջեի վերահսկողություն, համայնքային հիմնախնդիրների կարգավորում, քաղաքի կառավարման և այլ կարևոր գործառույթներ: Եվ միայն այս ամենի պատշաճ կատարման դեպքում է ապահովվում համայնքի զարգացումն,առաջընթացը:

«Համայնքի զարգացման հիմանական պատասխանատուն ավագանին է, իսկ անտարբերությանը և անպատասխանատվությունը վերջում հանգեցնում է ներկայիս իրականությանը, որ տիրում է Գյումրիում: Ունենք դրածո քաղաքապետ և ավագանի, մասնատված ժողովուրդ, աղքատության բարձր մակարդակև այլ խնդիրներ, որոնք մեր թիմն ունակ է հաղթահարել»,- հավաստիացրեց նա:

Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը քաղաքական գործընթացներում, նա նշեց, որ այն իր հետ բերում է պայքարի նոր մակարդակ և ոգի, քանի որ կանայք ավելի հաշվենկատ են ու հետևողական: «Բնությունն ինքն է օժտել մեզ բյուջեն ճիշտ կառավարելու և բաշխելու կարողությամբ»,-հավելեց նա։

Արաքսի Մխիթարյան.

«Հանրությունը սովորել է ղեկավար մարմիններում տեսնել հիմնականում տղամարդկանց»

Վանաձորում «Համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում 3-րդ հորիզոնականում 1987 թվականին ծնված Արաքսի Մխիթարյանը մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է Վանաձորի պետական համալսարանը: Աշխատանքի տեղավորման հարցում հանդիպել է դժվարությունների, բյուրոկրատական վերաբերմունքի, ինչի հետևանքով մասնագիտությամբ չի զբաղվել և դարձել է գործարար: Ներկայումս թեկնածուն աշխատում եմ «Միլագրո» հարսանյաց սրահում որպես մենեջեր: Հենց սա էլ առիթ է հանդիսացել, որպեսզի նեգրավվի քաղաքական գործընթացներին.

«Շփվելով բազմաթիվ երիտասարդ զույգերի հետ, որոնք ընտանիք են կազմել, մոտիկից եմ ծանոթացել այն բոլոր դժվարություններին, որոնք ծառացած են երիտասարդների առջև: Այս ընտրությունները հնարավորություն են ընձեռնում փոխել իրավիճակը: Դրական փոփոխությունների հասնելու համար գտնում եմ, որ միայն քաղաքական ուժի կազմում կարող ես դա անել: Ծանոթանալով «Համախմբում» կուսակցության ծրագրին, կանոնադրությանը, ինչպես նաև կուսակցության վարչության անդամների հետ հասկացա, որ սա այն քաղաքական ուժն է, որտեղ ընդգրկված են մեծ ներուժի տեր, սկզբունքային մարդիկ, որոնք ունեն բոլոր հնարավորությունները մեր երկրում իրավիճակ փոխելու դեպի լավը, դեպի բարեկեցիկը»,- նշեց նա:

Իր մուտքը քաղաքականություն եղել է դյուրին, որովհետև նվիրումով է մոտեցել, իսկ ինչ մնում է որպես կնոջ խտրական վերաբերմունքին, ապա նման բան չի զգացել:

«Ես կարևորում եմ ավագանու դերը, որպես համայնքի ներկայացուցչական մարմին: Դրական եմ համարում կնոջ դերը ավագանու գործունեությունում: Իհարկե, գենդերային կարծրատիպերը ունեն իրենց բացասական ազդեցությունը քաղաքական գործընթացներում, բայց կարծում եմ, որ դա ավելիշատ արտահայտիչ է գյուղական բնակավայրերում: Հանրությունը սովորել է ղեկավար մարմիններում տեսնել հիմնականում տղամարդկանց: Գտնում են, թե իբր քաղաքականությամբ զբաղվելը, կնոջը հարիր չէ: Համամիտ չեմ նման տեսակետ ունեցողների հետ: Կինը մայր է, կինը քույր է, և եթե կինը կարողանում է հոգալ իր ընտանիքի հոգսերը, կազմակերպել ընտանքի բյուջեն, շատ հարցերում լինել որոշող անձ, ինչու՞ նա չի կարող նույն դերը ունենալ նաև հասարակության մեջ: Եվ ես էլ պատրաստ եմ իմ մասնկացությունն ունենալ և անմնացորդ ծառայել ժողովրդիս շահերին, քաղաքիս վերածննդի մեծ ու դժվարին գործին»,- հավելեց Արաքսին:

Լիա Խոջոյան

Աղբյուրը՝ womennet.am

Այս խորագրի վերջին նյութերը