Լրահոս

19.12.2009 14:19


Ալեքսան Հարությունյան.««Եվրոպական հեռարձակողների միությունը» պատժել է Ադրբեջանին»

Ալեքսան Հարությունյան.««Եվրոպական հեռարձակողների միությունը» պատժել է Ադրբեջանին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել է, թե Հայաստանն անպայման կմասնակցի «Եվրատեսիլ-2010-ին», և արդեն ընթանում է նախապատրաստական փուլը։

«7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ արձագանքներ կան  Հայաստանի՝ «Եվրոպական հեռարձակողների միությանը» ներկայացրած Ադրբեջանի դեմ բողոքից, նա պատասխանել է, որ Ադրբեջանին տուգանել են։

-Մենք մինչև վերջ պնդեցինք, որ Ադրբեջանը պատժվի, և այդպես էլ եղավ։ Այնտեղ մի քանի տարբերակ կար՝ մեկը, որ  նրան 3 տարի զրկեն մասնակցությունից, բայց ընտրվեց տուգանելու միջոցով պատժելը, որովհետև Իսպանիան էլ էր խոշոր խախտում արել, իսկ նա հիմնադիր երկիր է և մեծ նշանակություն ունի թե՛ «Եվրոպական հեռարձակողների մության», թե՛ Եվրատեսիլի համար, և դրա համար երկուսին էլ տուգանքով պատժեցին։ Սակայն  Ադրբեջանին զգուշացում արվեց, որ եթե նման մի դեպք էլ կրկնվի, ապա Ադրբեջանը 3 տարով կզրկվի Եվրատեսիլին մասնակցելու իրավունքից։ Կարծում եմ՝ մենք բավարարված ենք, որովհետև այս պահին ավելին դժվար էր սպասել։ Կարծում եմ՝ դա այն էր, ինչին կուզենայինք հասնել,-ասել է Ալեքսան Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը