Աշխարհ

03.10.2016 16:25


Նյու Յորքում հոսպիտալացվել է Սիլվիո Բեռլուսկոնին

Նյու Յորքում հոսպիտալացվել է Սիլվիո Բեռլուսկոնին

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրեսբիտերեկան բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է իտալական «Askanews»–ը։

Ինչպես հայտնում են Բեռլուսկոնիի լիազորած ներկայացուցիչներ Ֆեդերիկո Չեցոնին և Ֆրանկո Չոպին, սրտի վիրահատույթունից հետո քաղաքական գործիչն ԱՄՆ–ում շարունակելիս է եղել վերականգնողական կուրսը։

Նշվում է, որ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է դեռ սեպտեմբերի 30–ին՝ Նյո Յորք ժամանելու օրը։ Նրա մոտ հայտնաբերել են արյան ճնշման խնդիրներ և բորբոքում սրտի շրջանում, որոնք ծանր վիրահատության հետևանքներն են։

Միլանի դատարանի դատավոր Լաուրա Մարկիոնդելին Բեռլուսկոնիի գործի լսումները հետաձգել է և հավանություն է տվել նրա՝ ԱՄՆ–ում մնալու փաստին։ Բեռլուսկոնիի գործով լսումները վերսկսել էին դեկտեմբերի 19–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը