Աշխարհ

03.10.2016 16:50


Էստոնիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

Էստոնիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

Էստոնիայում առաջին անգամ նախագահի պաշտոնը կին է զբաղեցնելու։ Կերստի Կալյուլայդը նախկինում եղել է Եվրոպական հաշվիչ պալատում երկրի ներկայացուցիչը։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Հաղորդվում է, որ ընտրություններում հաղթանակ գրանցելու համար թեկնածուն պետք է հավաքեր պատգամավորների ձայների 2/3-ից ոչ պակասը. Կալյուլայդը ստացել է 101–ից 81 ձայն։

Նա եղել է պետության նախագահի պաշտոնի միակ թեկնածուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը