Աշխարհ

05.10.2016 14:20


Կրեմլից պատասխանել են Թրամփին

Կրեմլից պատասխանել են Թրամփին

Ռուսաստանի չի խառնվում և մտադիր չէ խառնվել ԱՄՆ–ի նախընտրական հռետորաբանությանը։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը «տապալել է Սիրիայում հրադադար հաստատելու հարցով ԱՄՆ–ի հետ գործարքը», և չի հարգում ամերիկացի առաջնորդներին։

«Շարունակվում է նախընտրական հռետորաբանությունը, քննարկումներն էլեկտրոնային արշավի շրջանակներում։ Ռուսաստանը չի խառնվել և չի խառնվելու բոլոր այդ քննարկումներին»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը։

Պեսկովը նշել է՝ կուզենար, որ Ռուսատանը միայն դրական իմաստով հիշատակվեր։

«Բայց, ցավոք, մենք գիտենք, որ ռուսական քարտեզը և մեր նախագահին հիշատակելը փաստացի դարձել են Ամերիկայի ընտրարշավի անկապտելի մասը», –ամփոփել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը