Աշխարհ

05.10.2016 10:20


Թրամփ. «Ռուսաստանը չի հարգում ամերիկացի առաջնորդներին»

Թրամփ. «Ռուսաստանը չի հարգում ամերիկացի առաջնորդներին»

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «տապալել է Սիրիայում հրադադար հաստատելու հարցով ԱՄՆ–ի հետ գործարքը», և չի հարգում ամերիկացի առաջնորդներին։

Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ռուսաստանը տապալել է գործարքը, իսկ այժմ նրանք կրակում են, ռմբակոծում, դրա նման մի բան։ Դա պետք է ավարտվի, արագ ավարտվի»,–ասել է Թրամփը Արիզոնա նահանգում իր ելույթում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ միլիարդատերը ՌԴ նախագահ Պուտինին ԱՄՆ ղեկավար Օբամայից ավելի ուժեղ առաջնորդ էր անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը