Լրահոս

06.10.2016 09:12


Ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ

Ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը