Քաղաքական

07.10.2016 14:47


Վահրամ Բաղդասարյան. «Նախորդ Կառավարությունների տեմպը դանդաղ էր»

Վահրամ Բաղդասարյան. «Նախորդ Կառավարությունների տեմպը դանդաղ էր»

Հոկտեմբերի 7–ին՝ ԱԺ ճեպազրույցների ժամին, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ նախորդ Կառավարությունները ևս ունեին բավականին առողջ ծրագրեր, սակայն դանդաղ էր տեմպը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է տարբերվում այս Կառավարությունը նախորդ երկուսից, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այս Կառավարությանը հաջողվելու է այն, ինչ չի հաջողվել նախորդներին:

–Այն բոլոր ծրագրերը, որոնք նախորդների ժամանակ մնացին կես ճանապարհին, ոչ թե պետք է մի կողմ դրվեն, այլ նոր տեմպով շարունակվեն,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին՝ այսինքն, Հովիկ Աբրահամյանի տեմպը լավը չէ՞ր, «Հանրապետական» խմբակցության ղեկավարը պատասխանել է.

–Հենց Հովիկ Աբրահամյանն էր հայտարարել, որ ինքը գոհ չէ իր տեմպերից, և կարծում է, որ երկու փուլային տարբերակը շատ ավելի լավ է՝ նախ հիմքեր ստեղծել, հետո անցնել փոփոխությունների:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ նա հրաժարական է տվել, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը նրան իր թիմում չի տեսնում։

Բաղդասարյանի խոսքով՝ նա հաջողված մարզպետ է եղել, լավ է կատարել իր աշխատանքը, իսկ փոփոխություն է կատարվել, քանի որ նոր Կառավարության մոտեցումների պարագայում Կարեն Կարապետյանն այդպիսի որոշում է կայացրել՝ համաձայնեցնելով այն Սերժ Սարգսյանի հետ։

Նրա հեռացման վերաբերյալ հարցը կարող եք տալ ցանկացած նախկին նախարարի կամ մարզպետի։ Բայց անփոխարինելիներ չկան։ Եթե Սուրիկ Խաչատրյանին հանել են, դա չի նշանակում, որ պատժելու են, կամ որ նա մեղավոր է,–ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանը շարունակելու է աշխատանքը ՀՀԿ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը