Աշխարհ

07.10.2016 15:00


Գերմանիան դադարեցրել է իր կործանիչների թռիչքներն Ինջիրլիքից

Գերմանիան դադարեցրել է իր կործանիչների թռիչքներն Ինջիրլիքից

Գերմանիայի Բունդեսվերը որոշում է ընդունել դադարեցնել գերմանական բոլոր «Տորնադո» կործանիչների թռիչքներն Ինջիրլիքից։ Այս մասին հայտնում է «Handelsblatt»–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ օրերս հայտնի է դարձել կործանիչի դետալներից մեկի տեխնիկական անսարքության մասին. թռիչքները դադարեցվել են անձնակազմին սպառնացող վտանգներից խուսափելու համար։

ՌԻԱ «Նովոստին» հիշեցնում է՝ ԳԴՀ ՌՕՈՒ–ի բազմաթիրախ «Տորնադո» կործանիչները և մեկ լիցքավորող ինքնաթիռ տեղակայվել են Ինջիրլիքում (Թուրքիայի հարավում՝ Ադանայում) 2016–ի հունվարին։ Դրանք մասնակցում են Սիրիայում ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող հակաահաբեկչական արշավին։ Բազայում մոտ 200 գերմանացի զինծառայող կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը