Աշխարհ

07.10.2016 15:45


Կոլումբիայի նախագահը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր (տեսանյութ)

Կոլումբիայի նախագահը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր (տեսանյութ)

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ երկրի իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման (FARC) անդամների միջև առկա հակամարտության լուծման փորձի համար:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր էին կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ: Կարտախենա քաղաքում ստորագրված պատմական փաստաթղթում իրենց ստորագրություններն էին դրել երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ապստամբների նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին:

Հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո, որի զոհ է դարձել 260.000 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը