Աշխարհ

08.10.2016 12:10


Քլինթոն. «ՌԴ կիբերհարձակումների նպատակը Դոնալդ Թրամփի հաղթանակն է»

Քլինթոն. «ՌԴ կիբերհարձակումների նպատակը Դոնալդ Թրամփի հաղթանակն է»

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված կիբերհարձակումների նպատակն ԱՄՆ ընտրություններում իր մրցակից, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի տանելն է։

«Յուրաքանչյուր ամերիկացի պետք է իմանա, որ Ռուսաստանն ուրախությամբ այդ թշնամական քայլին է գնում՝ օգնելու Դոնալդ Թրամփին նախագահ դառնալ»,–ասել է Քլինթոնը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն ու հետախուզությունը ՌԴ–ին մեղադրել էին ամերիկյան քաղաքական ինստիտուտների կայքերը կոտրելու մեջ։ ԿԸՀ կայքի վրա ձեռնարկված գրոհն, ըստ ամերիկացիների, պայմանավորված է ՌԴ–ի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ներգործելու մտադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը