Աշխարհ

10.10.2016 10:05


Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն

Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն

Վրաստանի ԿԸՀ նախնական արդյունքներով՝ երկրի խորհրդարան է անցել 3 կուսակցություն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ դրանց թվում են «Վրացական երազանքը», նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»։

ԿԸՀ–ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստացել է 48,6% կամ 856 858 ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,14% կամ 478 416 ձայն, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5% կամ 88 032 ձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը