Լրահոս

29.10.2010 14:47


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ինչո՞ւ եք անընդհատ այդ հարցը տալիս»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ինչո՞ւ եք անընդհատ այդ հարցը տալիս»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե անընդհատ նշելով, որ միշտ են կողմնակից եղել ԼՂՀ ճանաչմանը, ու հաշվի առնելով, թե ինչ տեսակետ ունի այս հարցի վերաբերյալ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իչնպե՞ս են 2008թ. նախագահական ընտրություններին կանգնել նրա կողքին՝ ասել է.

-Ես չէի կապի այս կամ այն շրջանի վարքագիծը ԼՂՀ համազգային նշանակության  հետ։ Տարբեր կուսակցություններ տարբեր հատվածներում կարող են ունենալ իրենց որոշումներն ու մոտեցումները։ Ես կարող եմ դրա հետ համամիտ լինել կամ ոչ, բայց կապել դա այսօրվա իրավիճակի, ԼՂՀ ճանաչման հետ՝ հիմնավոր չէ։ Ասեմ, որ Հայաստանի երեք նախագահներն էլ տարբեր առիթներով տարբեր լսարաններում բարձրաձայնել են ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը, բայց նաև հերթաբար ասել են, որ ժամանակը ճիշտ չէ։ Այսինքն, կա իրենց մտավորական և քաղաքական զինանոցում ճանաչելու անհարաժեշտության զենքը, բայց մյուս կողմից ժամանակի ընտրության  անպատեհության խնդիր կա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ներկա դրությամբ բոլորն են խոսում ճանաչման անպատեհության և ժամանակվրեպության մասին, և վերջին շրջանում մամուլի՝ իրար չհանդուրժող խմբագրերն ու լրատվամիջոցները եկել են ընդհանուր հայտարարի՝ կարծիքի, որի հետ ինքը  համամիտ չէ։

Պատասխանելով հարցին՝  «Այն փաստը, որ նշում եք, թե տարբեր կուսակցություններ տարբեր հատվածներում կարող են ունենալ իրենց որոշումներն ու մոտեցումները, բայց կապել դա այսօրվա իրավիճակի հետ չի կարելի, արդյոք նշանակո՞ւմ է, թե Դուք զղջացել եք, որ 2008թ. կանգնել եք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.

-Ես հենց «7օր»-ի նույն այդ հարցին պատասխանել եմ։ Կարող եք բացել և կարդալ՝  երեք հարց, երեք պատասխան է։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք այդ հարցն անընդհատ տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը