Քաղաքական

11.10.2016 12:58


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի ավագանու առաջիկա նիստերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի ավագանու առաջիկա նիստերը

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«ՀՀԿ-ի նոր էջը ցույց տվեց, որ իրականում որևէ նոր բան չկա և՛ պահվածքի, և՛ բովանդակության առումով. նույնիսկ որոշակի առումով ավելի վատն է, քան կարելի էր սպասել։ Այն պնդումները, որ նոր սահմանադրությամբ մենք գնում ենք նոր քաղաքական մշակույթի ձևավորման ու քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացման, հօդս ցնդեցին դեռ չծնված՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը...

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով անկհայտորեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որևէ որոշում կայացնել։ Քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամներին և այդ քայլով հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց։

Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ Վանաձորում պատռվեցին դիմակներ...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը