Լրահոս

21.12.2009 16:23


Վահան Հովհաննիսյանը Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին լուրջ չի վերաբերվում

Վահան Հովհաննիսյանը Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին լուրջ չի վերաբերվում

Այսօր «Դուպլեքս» ակումբում լրագրողները ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հոհաննիսյանից հետաքրքրվել են՝ ինչպես է վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանի այն խոսքերին, թե կասկածո՞ւմ է, որ ՀՅԴ-ն անկեղծ է, քանի որ հեռուստաընկերություն ունեցող քաղաքական ուժը չի կարող ընդդիմադիր լինել։

-Սեֆիլյանի տեսակետն ինձ չի հետաքրքրում, և մենք նրան ապացուցելու որևէ բան չունենք,- պատասխանել է Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունը հեռուստակայան չունի.

-«Երկիր մեդիան» անկախ է, ունի հոգաբարձուների խորհուրդ, որում կան դաշնակցականներ, բայց դա կուսակցության սեփականությունը չի։ Երկրորդ՝ շիզոֆրենիա է մտածելը, որ եթե ընդդիմադիր կուսակցությունն ինչ-որ հնարավորություններ ունի երկրում, ապա ընդդիմադիր չէ։

Նա նաև նշել է, որ Ժ. Սեֆիլյանի մեղադրանքներին չի կարող լուրջ վերաբերվել.

-Ես չեմ կարող լուրջ վերաբերվել նման մեղադրանքներին մի մարդու կողմից, ով լինելով ազատագրված տարածքների պաշտպան, ծայրագույն ազգային դրսևորումներով աչքի ընկնող մեկը՝ միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը և հիմա կրակն է ընկել, որովհետև ինքը, հնչակյանները և մնացած բոլորը, ում Հայ դատի գաղափարները խորթ չէին, պիտակավորված դարձան իրենց իսկ գաղափարական հոր կողմից։ Դրա համար մեզ խրատներ կարդալ ա՛յդ մակարդակի վրա պետք չէ։ Մենք անում ենք այն, ինչ համարում ենք ճիշտ, տվյալ պահին համապատասխան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը