Լրահոս

14.10.2016 15:30


Բեսլանում վթարի ենթարկված ավտոբուսի տերն ուղևորներ փոխադրելու իրավունք չի ունեցել (տեսանյութ)

Բեսլանում վթարի ենթարկված ավտոբուսի տերն ուղևորներ փոխադրելու իրավունք չի ունեցել (տեսանյութ)

Փոխադրողը, որի ավտոբուսը վթարի է ենթարկվել Հյուսիսային Օսիայում, չի ունեցել փոխադրման թույլտվություն ՌԴ տրանսպորտի նախարարությունից։ Այս մասին ТАСС–ին փոխանցել են «Փոխադրումների կազմակերպիչ» Գլխավոր վերահսկման վարչության մամլո ծառայությունից։

Կանոնավոր միջազգային ավտոբուսային երթուղիների ռեգիստրում փոխադրողի մասին տեղեկատվությունը բացակայում է։

Մոսկովյան ավտոկայաններում այդ երթուղու մասին տեղեկատվություն նույնպես չկա։ Բացի այդ, միջազգային երթուղում պաշտոնապես աշխատելու համար փոխադրողը պետք է համաձայնագիր կնքի ավտոկայանի հետ և ստանա Տրանսպորտի նախարարության հավանությունը։

Աղբյուրը նկատում է՝ օգտվելով անօրինական փոխադրողների ծառայություններից՝ ուղևորները լրջագույն ռիսկի են դիմում։ Նման ավտոբուսների վարորդները չեն անցնում բուժզննում, տեխզննում և նման ընկերություններում ավտոմեքենաների վերանորոգումները կանոնավոր կերպով չեն անցկացվում։ Միջքաղաքային և միջազգային երթուղիների տոմսերը պետք է գնել միայն ավտոկայանի տոմսարկղից։

Նախնական վարկածով՝ հնարավոր է՝ վարորդը քնած լինի ղեկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը