Աշխարհ

19.10.2016 10:10


Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները: Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Էրդողանին «Սիրիայում բարեհաջող անցկացվող ռազմական գործողության» կապակցությամբ, նախագահները քննարկել են նաև Հալեպում բախումների դադարեցման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը