Աշխարհ

21.10.2016 10:05


Դամասկոսը պատրաստակամություն է հայտնել խոցել Թուքիայի ինքնաթիռները

Դամասկոսը պատրաստակամություն է հայտնել  խոցել Թուքիայի ինքնաթիռները

Սիրիայի բանակը պատրաստակամություն է հայտնել խոցել երկրի երկնքում Թուքիայի ՌՕՈՒ–ին պատկանող ցանկացած ինքնաթիռ սիրիական տարածքը նորից ռմբակոծելու դեպքում։ Այս մասին հայտնում է SANA–ն։

Սիրիայի բանակի հրամանատարությունը զգուշացրել է, որ երկրի օդային տարածքը վերստին խախտելու դեպքում Թուրքիայի ռազմական ինքնաթիռները կխոցվեն բոլոր հնարավոր միջոցներով։

Սիրիայի զինվորականները թուրքական ՌՕՈՒ–ին են մեղադրել Հալեպի հյուսիսում գտնվող գյուղերի ռմբակոծության մեջ, այդ թվում՝ Հասսաջեքի, Վարդիայի և Հեսիայի, որի հետևանքով 150 խաղաղ բնակիչ է զոհվել։

Հրամանատարությունից ընդգծել են՝ խաղաղ բնակչության հանդեպ նման ագրեսիվ քայլերը կարող են հակամարտության էսկալացիայի տանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը