Լրահոս

30.10.2010 12:26


«РБК». «Մեդվեդևը դժգոհ է մնացել Աստրախանում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպումից»

Ռուսական «РБК»  պարբերականը գրում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դժգոհ է մնացել աստրախանյան բանակցությունների արդյունքից։ Կուլիսներում խոսվել է, թե բանակցությունները շատ բարդ են ընթացել, և ՌԴ նախագահը դրանից անտրամադիր է հեռացել։

Մեդվեդևը լրագրողների առջև հայտնվել է դեմքի լարված արտահայտությամբ և մեծ ուշացումով։ Բանակցությունները ծրագրվածից կես ժամ ավելի են ձգվել։

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևն ասել է, թե առայժմ ակնհայտ է, որ « կողմերի դիրքորոշումներն անհամատեղելի էին»։

-Կողմերը փորձում էին ամբողջ մեղքը գցել միջնորդների վրա, թեպետ միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն ու Երևանը իրարամերժ դիրքորոշումներ են դրսևորում,-ասել է Միխեևը։

 

Այս խորագրի վերջին նյութերը