Լրահոս

25.10.2016 11:35


ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այս խորագրի վերջին նյութերը