Լրահոս

25.10.2016 23:02


Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-21703»-ը և «Զիլ» բեռնատարը․ կան տուժածներ

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-21703»-ը և «Զիլ» բեռնատարը․ կան տուժածներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 14.59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-21703» մակնիշի 34 AN 442 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ․1986 թ.) ավտոմեքենան և «Զիլ-130» մակնիշի 08UO295 պ/հ (վարորդ Յ. Պ., ծնված 1973 թ.) բեռնատարը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Մ.-ը (ծնված 1976 թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, իսկ վարորդ Ա.Ս.-ին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել «1-03» ծառայության ավտոմեքենային. ով նույնպես հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Բ.Մ.-ը՝ բավարարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են երկու ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի վառելիքաքսուքային նյութերից լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը