Լրահոս

26.10.2016 08:07


«Տառերի պուրակ» հուշարձանի մոտ «Mitsubishi Pajero» է շրջվել

«Տառերի պուրակ» հուշարձանի մոտ «Mitsubishi Pajero» է շրջվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» հուշարձանի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «Mitsubishi Pajero» մակնիշի 34 vv 724 պ/հ (վարորդ Ա. Գ., ծնված 1980 թ.) մեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և կողաշրջվել, որի հետևանքով՝ ուղևորուհի Հ. Գ.-ը, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Այս խորագրի վերջին նյութերը