Աշխարհ

26.10.2016 12:25


Թրամփ. «Քլինթոնի քաղաքականությունը երրորդ համաշխարհայինի կհանգեցնի»

Թրամփ. «Քլինթոնի քաղաքականությունը երրորդ համաշխարհայինի կհանգեցնի»

«Trump National Doral golf club» ակումբում «Reuters»–ի հետ զրույցում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նորից իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի վարած քաղաքականության դեմ է հանդես եկել։

«Հիլարի Քլինթոնի ծրագիրը Սիրիայում կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի միջուկային զենք ունեցող Ռուսաստանի Զինված ուժերի հետ պոտենցիալ հակամարտության պատճառով»,–ասել է Թրամփը։

Հանրապետականը նաև հայտարարել է՝ Քլինթոնը չի կարող համաձայնության գալ Ռուսաստանի հետ սիրիական խնդրի կարգավորման հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը