Լրահոս

26.10.2016 14:17


Թիվ 46 երթուղու ավտոբուսում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, պայուսակից գողացել են դրամապանակը

Թիվ 46 երթուղու ավտոբուսում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, պայուսակից գողացել են դրամապանակը

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, 1965 թ. ծնված Ջավահիր Չ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոս:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հոկտեմբերի 25-ին, ժամը 17-ին, ներկայացել և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը