Լրահոս

29.10.2016 23:32


Վահագնի թաղամասի մոտ «ՎԱԶ-21014»-ը բախվել է գազատարին

Վահագնի թաղամասի մոտ «ՎԱԶ-21014»-ը բախվել է գազատարին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21014» մակնիշի 34 MM 177պ/հ ավտոմեքենան (վարորդ Կ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ):

Վարորդը տեղափոխվել է «Արմենիա ՀԲԿ», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը