Լրահոս

30.10.2016 12:06


Լոռու մարզում զինծառայողն ավտոմեքենայով բախվել է ծառին. կան վիրավորներ

Լոռու մարզում զինծառայողն ավտոմեքենայով բախվել է ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման 62-րդ կմ հատվածում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հայկ Հարությունյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 35 AD 662 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Հ. Հարությունյանը և ուղևորներ, 46-ամյա Անուշ Բեժանյանը և 35-ամյա Ռիտա Սիրադեղյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի մեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:


Առաջին բուժօգնություն ստանալուց հետո վարորդ Հ. Հարությունյանը դուրս է գրվել Ալավերդու բժշկական կենտրոնից: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդ Հ. Հարությունյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, որի աստիճանը կազմել է 075, ինչը նախատեսում է 200 հազար դրամ տուգանք:

Հ. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը