Աշխարհ

31.10.2016 09:40


Պրիմորիեում կովին հոշոտած վագրին ազատ են արձակել (տեսանյութ)

Պրիմորիեում կովին հոշոտած վագրին ազատ են արձակել (տեսանյութ)

ՌԴ Պրիմորիեում ազատ են արձակել Արտեմ քաղաքի մոտ գտնված վագրին։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ գիշատիչը ֆերմայում կով էր հոշոտել։ Երբ կենդանին նորից վերադարձել է «հանցագործության» վայր, նրան անշարժացրել են և տարել վերականգնողական կենտրոն։

Այնուհետև վագրին բաց են թողել տայգայի խորքերում՝ վզին GPS հագցնելով, որը հնարավորություն կտա հետևել նրան։

170 կգ քաշով և 5 սմ–ոց ժանիքներով ահարկու գիշատիչը զգուշորեն ուսումնասիրում է տեղանքը և այնտեղից դուրս գալու ելք փնտրում։

Մանրամասն՝ «vestiru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը