Աշխարհ

31.10.2016 09:52


«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն է ստացել խորհրդարանում

«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն է ստացել խորհրդարանում

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում 50–ից 48 միամանդատ ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով անհրաժեշտ քանակությամբ տեղ սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ 2 շրջանում հաղթել են անկախ թեկնածուները, մյուս 48–ում՝ «Վրացական երազանքի» թեկնածուները։

«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումից» չեն հաղթել ոչ մի ընտրատարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը