Աշխարհ

31.10.2016 10:15


Երկրաշարժի հետևանքով հազարավոր իտալացիներ անօթևան են մնացել (տեսանյութ)

Երկրաշարժի հետևանքով հազարավոր իտալացիներ անօթևան են մնացել (տեսանյութ)

Առնվազն 10 հազ մարդ է անօթևան մնացել Իտալիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով։ Առավել շատ տուժած շրջաններում՝ Ումբրիայում և Մարկեում, մարդիկ գիշերը վրաններում ու ավտոմեքենաներում են անցկացրել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ 20 մարդ է տուժել, սակայն փրկարարները չեն բացառում, որ նրանց թիվը կարող է ավելանալ։

Հիշեցնենք՝ կիրակի առավոտյան 6,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նորչե քաղաքում։ Վերջին 36 տարվա ընթացքում դա Իտալիայում տեղի ունեցած ամենաուժգին երկրաշարժն է համարվել։

Մեկ օրվա ընթացքում Ապենինյան թերակղզում մոտ 200 հետցնցում է գրանցվել։ Բնական կատակլիզմի արձագանքները զգացել են նաև Հռոմի բնակիչները։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ իտալական մայրաքաղաքի իշխանությունները ժամանակավորապես փակել են դպրոցները։ Խափանվել է մետրոյի աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը