Աշխարհ

31.10.2016 10:35


Թուրքիայում ձերբակալել են «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին

Թուրքիայում ձերբակալել են «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին

Թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուին ձերբակալել է երկրի ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է «CNN Turk»–ը։

Ընդ որում, պարբերականի կայքում նշված է, որ պարբերականի մի քանի ղեկավարների և հեղինակների, այդ թվում և Սաբունջուի տներում խուզարկումներ են իրականացվել։

Սակայն դեռևս չկա ոչ մի տվյալ լրագրողին ձերբակալելու և խուզարկում անցկացնելու պատճառների մասին։

Հավանաբար, իրավապահ մարմինների գործողությունները կապված են լրագրողի՝ իսլամական քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի հետ հնարավոր կապերի որոնման հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը