Աշխարհ

31.10.2016 09:55


Մոլդովան չի կարողացել նախագահ ընտրել առաջին փուլով (տեսանյութ)

Մոլդովան չի կարողացել նախագահ ընտրել առաջին փուլով (տեսանյութ)

Մոլդովայում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում 2 հակառակորդներից և ոչ ոք չի հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը։ Առաջատարը Սոցիալիստական կուսակցության թեկնածու Իգոր Դոդոն է, ով կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Նա հավաքել է ավելի քան 48 տոկոս, իսկ եվրոպամետ կոալիցիայի թեկնածու Մայի Սանդունը՝ գրեթե 38 տոկոս։ Վերջնական արդյունքները պարզ կդառնան մի քանի ժամ հետո։ Ընտրողների քանակը կազմել է մոտավորապես 50 տոկոս։ Այս մասին հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը